Հանդիպում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին եւ այստեղ երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: