Նախագահ Սահակյանը մասնակցել է ԵԿՄ կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների եւ միության կողմից Արցախ կատարվող պարբերական ուխտագնացությունների դերը մատաղ սերնդի հայեցի եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: