Հանդիպում <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում: