ՀայերենEnglishРусский
 
Վերջին փոփոխությունները` 02/12/2021
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
Home
 

 
Ձեր էլ. փոստի հասցեն:
 
 
 
From:
To:
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 477 

Հաղորդում 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ

  

Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ

 

 

Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի

գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների

և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի

վերաբերյալ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30 ապրիլի, 2021 թ.


 

 

Բովանդակություն

 

Ներածություն. 3

Արտաքին քաղաքականություն. 5

Ներքին անվտանգություն, հասարակական կարգի պահպանում և արտակարգ իրավիճակներ. 10

Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում. 14

Առողջապահություն. 16

Կրթություն, գիտություն և մշակույթ.. 19

Սոցիալական ոլորտ.. 22

Տնտեսություն. 26

Գյուղատնտեսություն. 31

Բնապահպանություն. 32

Ենթակառուցվածքներ. 36

 

 

 


 

2020 թվականը Արցախի Հանրապետության համար ծանրագույն տարի էր՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համավարակը: Պետական կառավարման ու տնտեսության համար էական նշանակություն են ունեցել նաև համապետական ընտրությունները, որի միջոցով տեղի է ունեցել պետական իշխանության անցում: Ուստի, սույն հաղորդումն ամփոփում է ինչպես մինչև 2020 թվականի մայիսի 21-ը` Բակո Սահակյանի, այնպես էլ դրանից հետո՝ Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակաշրջանները:

Արցախի Հանրապետության պաշտպանությունը համարելով ամենահիմնարար ոլորտը, որը հատկապես ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի և դրա հետևանքների պատճառով մեծապես ազդել է բոլոր ոլորտների արդյունքների վրա՝ սույն հաղորդման ներածության մեջ ընդհանուր գծերով անդրադարձ է կատարվում հենց պաշտպանության բնագավառին:

Ադրբեջանը երբեք իր թշնամական նկրտումները Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հանդեպ չի թաքցրել։ Հայատյացության պետական մակար-դակով տարվող քաղաքականությունը և մեծածավալ սպառազինությունների շարունա-կական ձեռքբերումները հուշում էին, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում էր պատերազմի:

Ունենալով պաշտպանության բնագավառում խիստ սահմանափակ իրավասու-թյուններ ու լծակներ՝ Հանրապետության նախագահն իրականացրել է իր աջակցող գործառույթը՝ մշտապես բավարարելով Պաշտպանության բանակի հրամանատա-րության հայտերը: Բացի դրանից, Հանրապետության նախագահը հաճախակի այցելել է առաջնագիծ ու զորամասեր, շփվել զինվորականների հետ՝ ներսից հասկանալով այն խնդիրները, որոնք անհրաժեշտ և հնարավոր է լուծել ԱՀ կառավարության կողմից։

ԱՀ նախագահի լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրից Արայիկ Հարությունյանը ձեռնամուխ է եղել առաջնագծի կահավորման աշխատանքներին նպաստելուն՝ հանդես գալով նաև նախաձեռնողական լուծումներով: Մասնավորապես՝ շինարարական մի շարք կազմակերպություններ հատուկ պատվերներ են ստացել ամրաշինական աշխատանքներ կատարելու ուղղությամբ։ Մինչև սեպտեմբերի 27-ը հաջողվել է կառուցել կամ վերանորոգել մի շարք ճանապարհներ, ամրացնել դիրքեր: Հատկանշական է նախագահ Հարությունյանի նախաձեռնությունը մոդելային ամուր դիրքի կառուցման առումով, որի առաջին օրինակը հաջողվել է ընդհանուր առմամբ կառուցել Մարտունիում, որը պատերազմական գործողությունների ընթացքում աչքի է ընկել իր բարձր արդյունավետությամբ:

Հանրապետության նախագահն իր ենթակայության տակ գործող ուժային մարմինների տարբեր ստորաբաժանումների առջև պահանջ է դրել կատարելագործել մարտական հմտությունները՝ անձամբ հետևելով դրանց ընթացքին։ Հատուկ ուսումնական վարժանքներ են կազմակերպվել ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև զինծառայողների համար՝ սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություն-ներ ձեռք բերելու նպատակով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրը Նախագահի հրամանագրով հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ հաշվի առնելով, որ Հանրապետությունը 2005 թվականից ի վեր անորոշ ժամկետով գտնվում էր ռազմական դրության իրավական ռեժիմում: Պատերազմի ընթացքում Հանրապետու-թյան նախագահը նաև ձևավորել է պարետատուն՝ սահմանափակելով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանելով Հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Պատերազմական գործողությունների ընթացքում Հանրապետության նախագահը և պետական մյուս մարմինները կատարել են իրավիճակին համապատասխան իրենց լիազորությունները՝ հատկապես թիկունքային աշխատանքներին առնչվող, որոնց մանրամասները ներկայացված են ոլորտային բաժիններում: Ինչ վերաբերում է թույլ տրված բացթողումներին ու սխալներին, դրանք ենթակա են առանձին քննության ու վերլուծության:

Հետպատերազմյան պայմաններում Արցախի քաղաքացիների պատշաճ անվտանգության ապահովումը բախվել է նոր մարտահրավերների: Պաշտպանության բանակի և այլ ուժային մարմինների կողմից, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու երաշխիքներով, մեծածավալ աշխատանքներ են կատարվել նշված մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ: Մեկնարկել են աշխատանքներ Հանրապետության անվտանգության համակարգի բարեփոխման ուղղությամբ, ինչի շրջանակներում արդեն ձևավորվել են որոշակի նոր օրենսդրական ու գործնական հիմքեր՝ ապահովելու համար զինված ուժերի անհրաժեշտ համալրումն ու արդյունավետությունը:

Հանրապետության նախագահի 2020 թվականի գործունեության արդյունքները և 2021 թվականի ծրագրերը ներկայացված են ոլորտային բաժիններում, որտեղ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան ու ՔՈՎԻԴ-19 համավարակը համարվում են որպես իրավիճակի ու արդյունքների վրա ազդող գլխավոր գործոններ:

 


քաղաքականություն

 

2020 թվականին երկու գործոններ՝ ՔՈՎԻԴ-19-ի համավարակը և ադրբեջանա-ղարաբաղյան 3-րդ (44-օրյա) պատերազմը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ, իրենց ծանր ազդեցությունն են թողել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրների լուծման վրա։

ԱՀ արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքականության իրականացման հարցում առաջնորդվում է ԱՀ նախագահի՝ «Միասնական արտաքին քաղաքակա-նության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին» 2020 թվականի հրամանագրով սահմանված կարգերով: 2020 թվականի ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում ԱՀ կառավարության կողմից կամ աջակցությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները՝

 

1.    Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցող, ադրբեջանա-ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան դատա-պարտող հայտարարություններ և բանաձևեր.

 

·         ադրբեջանա-ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրա-պետության ԱԳՆ-ն քաղաքական և տեղեկատվական արշավ է ծավալել՝ ուղղված Արցախի ճանաչման գաղափարի և խոսույթի առաջմղմանը՝ որպես Արցախի ժողովրդի միջազգային-իրավական պաշտպանության միջոց։ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին արվել են տասնյակ հայտարարություններ, որոնք տարածվել են միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ)։ Ավելի քան 100 երկրների խորհրդարանների ղեկավարներին են ուղարկվել նամակներ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով՝ ագրեսիային վերջ տալու նպատակով,

·         ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱԳՆ, Հայաստանի և Սփյուռքի ազդեցիկ կառույցների, Արցախի օտարերկրյա համակիրների սերտ համագոր-ծակցության արդյունքում 23 երկրների օրենսդիր մարմիններ, քաղաքային խորհուրդներ, քաղաքական տարբեր գործիչներ և կուսակցություններ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անքակտելի իրավունքները սատարող շուրջ 150 բանաձևեր են ընդունել և հայտարարություններ արել,

·         աննախադեպ էին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերը՝ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը՝ 305 կողմ և 1 դեմ, դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ 188 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձևեր են ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ,

·         անհրաժեշտ է նշել նաև 2020թ դեկտեմբերի 11-ին և 17-ին Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Ի սատարումն Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատմանը և տևական կարգավորման հասնելու Բելգիայի և միջազգային հաստատությունների նախաձեռնություններին» բանաձևերը,

·         Արցախի դեմ ագրեսիան դատապարտող բանաձևեր են ընդունվել նաև Ավստրալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների խորհրդարաններում,

·         ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայա-ցուցիչների պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար,

·         Ֆրանսիայի խոշոր քաղաքական կուսակցությունները՝ Սոցիալիստական, Կոմունիս-տական, Անկախ դեմոկրատների միություն, Կանաչների կուսակցությունները և Հանրապետական կուսակցության ամենախոշոր դերակատարները հանդես են եկել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Թուրքիայի դերակատարության դատապարտման և Արցախի Հանրապետության ճանաչման օգտին հայտարարու-թյուններով:

 

2.    Միջազգային կապերի ստեղծման ու ամրապնդման աշխատանքներ.

 

·         չնայած նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափա-կումներին՝ պատերազմի և հետպատերազմյան շրջանում Արցախ է այցելել 13 պատվիրակություն աշխարհի 9 երկրներից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից (Բասկերի երկիր), Գերմանիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Իսլանդիայից,

·         համագործակցության ավանդույթներ են ձևավորվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև։ Տարվա ընթացքում հաճախակի շփումներ են եղել հատկապես հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենկ Փալոունի, Ադամ Շիֆի, Ջեկի Սփիերի, Աննա Էշուի, Թի Ջեյ Քոքսի և նրանց աշխատակազմերի հետ։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Կոնգրեսի մի խումբ անդամներ հանդես են եկել հայտարարություններով՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար,

·         Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարարը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ: Ներկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաև մշակույթի, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ,

·         Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակին անդամակցել են շուրջ 30 նոր խորհրդա-րանականներ։ Ներկայումս շրջանակն ունի ինը տասնյակից ավելի անդամներ,

·         նոր կապեր են հաստատվել Կիպրոսի հետ. 2020 թ մարտի 6-ին Կիպրոսում ստեղծվել է Կիպրոս-Արցախ բարեկամության շրջանակ, ինչը հնարավոր է դարձել Արցախի ԱԳՆ, ԱԺ և Հայ դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերի համատեղ ջանքերի շնորհիվ,

·         2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության և համերաշխության խումբ է ստեղծվել Եվրոպական խորհրդարանում։

 

3.           Նշանակալի աշխատանք է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում օբյեկտիվ միջազգային հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ:

 

Ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի ընթացքում ԱԳՆ-ն աշխատել է օպերատիվ ռեժիմով։ Պատերազմը լուսաբանելու նպատակով ԱԳՆ տեղե-կատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն է դիմել և հավատարմագրվել 577 օտարերկրյա լրագրող։ Թարգմանվել, պաշտոնական կայքէջում տեղադրվել և առցանց սոցիալական հարթակներում գործող ԱԳՆ պաշտոնական էջերով տարածվել են շուրջ 50 պաշտոնական հաղորդագրություններ, հայտարարություններ և մեկնաբանություններ։ Պատերազմի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները, արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչները հարցազրույցներ են տվել օտարերկրյա տարբեր հեղինակավոր լրատվամիջոցների՝ ֆրանսիական JDD, «Le Monde», «L’Express», «Le Figaro», «La Croix», «France Bleue», «Areion», «Liberation», «Le Point», «TF1», «RFI», «L’Incorrect», «Valeurs Actuelles», «France 24», «France 2», «Newsweek» ամերիկյան հեղինակավոր պարբերականին, դանիական «Dagbladet» թերթին, «LBC» բրիտանական գործակալությանը, «VICE news», արաբական «Al-Arabiya.net», «Associated Press», «Al Jazeera» գործակալություններին, բրիտանական «BBC World»-ին, «BBC Radio»-ին, իտալական «RAI TV»-ին և այլն։ ԱԳՆ մի շարք հեռավար հանդիպումներ, դասախոսություններ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների, Ժնևում տեղակայված միջազգային կառույցների ներկայացուցիչների, համալսարանական և գիտական կենտրոնների հետ: Տարածվող տեղեկատվական նյութերի թարգմա-նության, հարցազրույցների, օտարերկրյա լրագրողների հետ աշխատանքների կազմակերպման  գործընթացում  ներգրավվել  էին նաև բազմաթիվ կամավորներ ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից:

 

4.           ԱՀ Մշտական ներկայացուցչությունները գործունեություն են ծավալել մի շարք հիմնական ուղղություններով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու առաջնա-հերթություններից:

 

ՀՀ-ում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Կանադայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Մշտական ներկայացուցչությունների միջոցով հայ համայնքի շրջանում իրականացվել են բազմաթիվ ճանաչողական, մշակութային, բացատրական միջոցառումներ: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան փուլում ներկայացուցչությունները, համագործակցելով Սփյուռքի հայկական ազգային կառույցների հետ, նպաստել են Արցախի միջազգային ճանաչման և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունների ընդունմանը:

ԱՀ Մշտական Ներկայացուցչությունների միջոցով մեծ աշխատանք է տարվել Սփյուռքի մեր հայրենակիցների հումանիտար և ֆինանսական աջակցության համակարգման ուղղությամբ, որն ուղղվել է պատերազմական դրության պատճառով բռնի տեղահանված, ներքին տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակչությանը: Մշտական ներկայացուցչությունների կողմից ակտիվ աշխատանքներ են իրականացվել նստավայր երկրներում՝ ուղղված 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի վերաբերյալ հավաստի և ճշգրիտ տեղեկատվության տարածմանը, հայանպաստ հանրային կարծիքի ձևավորմանն ու Արցախի դիրքորոշման ներկայացմանը։

 

5.           Առանձին ուշադրության ներքո են եղել միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները.

 

·         պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, որպես պաշտոնական փաստաթղթեր, շրջանառվել են ԱՀ ԱԳՆ հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի սատարմամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու խոցման, հումանիտար հրադադարների, Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների և պատերազմին առնչվող այլ թեմաների շուրջ, ինչպես նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, ԱՀ Նախագահի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և ԱՀ պետնախարարի ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին,

·         2020 թ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո հիմնական ջանքերն ուղղվել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ անձանց վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծմանը։ Բազմաթիվ նամակներ են հղվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հասցեներով,

·         ԱԳՆ-ն սերտորեն համագործակցել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության հետ՝ բազմաթիվ հանդիպումների միջոցով փորձելով հասնել պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների դուրսբերմանը, գերիների փոխանակմանը և այլ հումանիտար բնույթի նպատակներով,

·         ԱԳՆ-ն համագործակցում է նաև մի շարք միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում արցախահայությանը աջակցություն տրամադրելու հարցում։ Դրանցից որոշները արդեն իսկ գրանցվել և ծրագրեր են իրականացնում Արցախում, մյուսները մեկանգամյա կամ կարճատև այցերով որոշակի օգնություն են տրամադրում տեղահանվածներին,

·         ԱՀ ԱԳՆ նպաստում է միջգերատեսչական համագործակցությանը՝ այդ ճանապարհով համակարգված աշխատանք տանելով Ադրբեջանի ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված բռնազավթված տարածքներում հայ հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային կազմակերպությունների լծակներով խոչընդոտելու, ինչպես նաև այլ մարդասիրական բնույթ ունեցող հարցեր բարձրաձայնելու ուղղությամբ,

·         2020-2021 թվականներին ԱՀ ԱԳՆ կողմից շարունակվել են աշխատանքները միջազգային իրավական դաշտին ինտեգրվելու՝ մասնավորապես միջազգային կոնվենցիաներին միանալու նպատակով: Հաստատման ընթացքում են «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիան», «Խոշտան-գումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ կոնվենցիան», «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի Կոնվենցիան»:

 

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայով և դրա հետևանքներով պայմանավորված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողություններին և մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար Արցախի Հանրապետությունը առաջնահերթություն է համարում արտաքին քաղաքական հետևյալ նպատակները՝

 

·         Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում,

·         ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և նրա կողմից ընդունված սկզբունքների շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման գործընթացին նպաստում,

·         Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում և բռնի տեղահանված ԱՀ քաղաքացիների վերադարձի ապահովում իրենց բնա-կավայրեր,

·         Արցախի Հանրապետության բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովում, պետական ինքնիշխանության պահպանում և ամրապնդում,

·         Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խորացում և ամրապնդում,

·         Արցախի ապամեկուսացում միջազգային հարաբերություններից ու ծրագրերից և միջազգային սուբյեկտայնության աստիճանի բարձրացում,

·         Արցախի Հանրապետության շահերի պաշտպանություն ազդեցիկ միջազգային կառույցներում,

·         տարբեր ձևաչափերով ու մակարդակներում օտարերկրյա տարբեր պետությունների հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների պահպանում և զարգացում,

·         մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու պատանդների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը, բռնազավթված տարածքներում հայկական հոգևոր ու նյութական ժառանգության պաշտպանությանը նպաստում,

·         արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում՝ Արցախի տնտեսական, սոցիա-լական և մշակութային զարգացման, երկրի տնտեսական անվտանգության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, իրավական պետու-թյան և քաղաքացիական հասարակության ժողովրդավարական հաստատություն-ների ամրապնդման, մարդու իրավունքների և ազատությունների իրացման, արտերկրում Արցախի քաղաքացիների շահերի և արժանապատվության պաշտպա-նության համար,

·         Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդում՝ ուղղված համահայ-կական օրակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը:

 

 


 

·         2020 թվականի ընթացքում Արցախում ներքին անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումը եղել է կառավարության առաջնահերթու-թյուններից մեկը:

·          2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, ընթացքում և հետո կառավարությունն իրականացրել է ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանման և երկրում արտակարգ իրավիճակների կառավարման կարևորագույն գործառույթները՝ միտված հանրապե-տությունում կայուն և վերահսկելի իրավիճակի ապահովմանը։

·         2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները շարունակում են իրենց առաքելությունն ուժեղացված ռեժիմով: Փրկարարական ծառայության անձնակազմը ռազմաճակատի տարբեր ուղղություններում անմիջապես մասնակցել է ռազմական գործողություններին և իրականացրել զոհված ու վիրավորված զինծառայողների տարհանումը մարտական գործողությունների անմիջական վայրից՝ ցուցաբերելով առաջին օգնություն: Փրկարարները մեծ աշխատանք են կատարել ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում՝ տարհանելով մարդկանց փլատակված շենքերից ու բնակարաններից, ինչպես նաև Ստեփանակերտում և մյուս բնակավայրերի ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին հասցնելով անհրաժեշտ սնունդ, դեղորայք ու հագուստ:

·         Անգնահատելի է նաև հրշեջ փրկարարների անձնվեր աշխատանքը: Թշնամու կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորված հրետակոծության հետևանքով շինություններում բռնկված հրդեհը հիմնականում հաջողվել է ժամանակին մարել՝ անկախ օդային տագնապի ազդանշանից և բնակավայրերի շարունակական հրետակոծությունից:

·         Մինչ այսօր փրկարարական մի քանի ջոկատներ Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերից հայտնաբերում և տարհանում են հայ զինծառայողների, կամավորների և պահեստազորայինների աճյունները: Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զինամթերքից: Ընդհանուր առմամբ 2020 թվականին ոչնչացվել է 7375 միավոր զինամթերք: Իսկ 16889 միավոր ոչնչացվել է 01.01.2021թ.-25.04.2021թ. ժամանակահատվածում:

·         Պատերազմի 44 օրերի ընթացքում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ունեցել է մարդկային 4 կորուստ և 24 վիրավոր:

·         Արցախի Հանրապետության ոստիկանության համահավաք գումարտակը նույնպես անմասն չմնաց պատերազմից՝ թեժ կետերում պայքարելով թշնամու դեմ: Ծանր մարտերի ընթացքում ոստիկանության համակարգը ունեցավ 11 զոհ և 3 տասնյակից ավելի վիրավոր: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն այդ օրերին ծառայում էին արտակարգ և ուժեղացված ռեժիմով, որը շարունակվում է առ այսօր: Հետպատերազմյան նոր իրողություններում ներքին անվտանգության առումով ոստիկանության համակարգի առաքելությունը մնացել է նույնը:

·         2020 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 1281, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34.5%-ով կամ 329 դեպքով, աճել է նաև հանցավորության մակարդակը: 10 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 86՝ 2019թ. նույն ժամանակահատվածի 64-ի համեմատ: Գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը եղել է 76.6%, որը 2019թ. ցուցանիշից պակաս է 18.7%-ով: Այս ցուցանիշների բացասական դինամիկայի արձանագրումը գերազանցապես կապված է պատե-րազմական ժամանակահատվածի հետ և պայմանավորված է պատերազմական իրավիճակի թելադրած առանձնահատկություններով: Հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիական բնակչության մոտ մնացած զենքերի հավաքագրման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

·         Երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառում բարձրացվել է պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, հստակեցվել են երթևեկության մասնակիցների պարտականությունները: Տրանսպոր-տային միջոցների հոսքերի ինտենսիվության շարունակական աճին զուգահեռ նվազել է վթարայնության մակարդակը. 2020 թվականին հանրապետությունում գրանցվել է 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 27-ով պակաս է, քան նախորդ տարի: 2019 թվականի համեմատ 12-ով նվազել է նաև մահվան ելքերով դեպքերի թիվը՝ կազմելով 17, իսկ մարմնական վնասվածք է ստացել 70 անձ, որը 43-ով պակաս է նախորդ տարվա գրանցված ցուցանիշից: Առանց հաշվի առնելու պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած պատահարների թիվը՝ արտակարգ իրավի-ճակների հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ 50-ը, որը համապատասխանաբար 23-ով և 134-ով պակաս է, քան նախորդ տարի:

·         Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքներով և անվտանգային նոր խնդիրներով պայմանավորված հանգամանքները՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ միասին ջանքեր են գործադրվում ապահովելու քաղաքացիների անվտանգությունը մերձճակատային բնակավայրերում ու ճանա-պարհներին: Ի լրումն մի շարք միջոցառումների՝ իրականացվում են աշխատանքներ Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա և Ստեփանակերտ-Լիսագոր մայրուղիների արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ:

·         2021 թվականին շարունակվելու է գործունեությունը՝ ուղղված ներքին անվտան-գության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը և երկրում արտակարգ իրավիճակների կառավարմանը: Հիմնական ջանքերն ուղղված կլինեն երկրում հանցավորության մակարդակի նվազեցմանը, համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանի բարձրացմանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին:

·         Պատերազմական գործողությունների ընթացքում նշանակալի աշխատանք է տարվել քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման և բարելավման ուղղությամբ: Ինչ վերաբերում է դրսևորված խնդիրներին, ապա կառավարությունը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ ու վերլուծություն, որպեսզի դրանց հիման վրա բարձրացվի քաղաքացիական պաշտ-պանության համակարգի արդյունավետությունը:

2021 թվականին քաղաքացիական պաշտպանության ոլորտի գերակա խնդիրներն են՝

·      պատերազմի հետևանքներով ճշտումների իրականացում և քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների կատարում,

·      Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ուսումնասիրում և ըստ այդ իրավիճակի քաղաքացիական պաշտպանության համապատասխան պլանա-վորման իրականացում,

·      բնակչության պատսպարման համար ինժեներական կառույցների նորոգման աշխատանքների շարունակականություն, նորերի կառուցում ԱՀ այն համայնք-ներում, որտեղ բացակայում են նշված կառույցները,

·      ԱՀ համայնքներում առաջին օգնության պարապմունքների անցկացման գործընթացի շարունակականություն,

·      ԱՀ տարածքում ականազերծման և չպայթած զինամթերքի վնասազերծման և ոչնչացման աշխատանքների իրականացում:

 

2020 թվականի նոր տիպի կորոնավիրուսային համավարակից զերծ չմնաց նաև Արցախը: Փետրվարի 18-ին հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կառա-վարությունը ձևավորեց Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ պետական նախարարի գլխավորությամբ: 2020 թվականի ապրիլի 12-ին հանրապետությունում հաստատվեց արտակարգ իրավիճակ և ստեղծվեց պարետատուն, որի միջոցով իրականացվեցին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն ու աշխատանքների համակարգումը:

Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման և տարածման հնարավորությունները՝ իրականացվեցին ինչպես արտաքին աշխարհի հետ, այնպես էլ հանրապետությունում մարդկային շփումների հնարավոր սահմանա-փակմանն ուղղված միջոցառումներ: Սահմանվեց սահմանային հսկիչ կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի, բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ: Սահմանային հսկիչ կետերով մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում էին, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից իրականացվում էր ուղևորների բժշկական զննություն:

Նախադպրոցական, դպրոցական և այլ կրթական հաստատությունները դադարեցրին ուսումնական գործընթացներն ու հետագայում անցան առցանց ռեժիմի: Հանրային իշխանության մարմիններն ու նրանց ենթակայության տակ գործող կազմակերպությունները հնարավոր բոլոր դեպքերում աշխատում էին հեռավար (առցանց) եղանակով: Ժամանակավորապես դադարեցվեց կամ, էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը, սահմանափակվեց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը:

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում, որոշ բացառություններով, արգելվեցին հավաքների, գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, հանրային միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, ժամանցային, կրթական այլ միջոցառումները, ինչպես նաև տոնական և հիշատակի միջոցառումները:

Սահմանափակումներ մտցվեցին տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատու-թյուններում, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորա-մասերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում:

 


 

Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրն արդյունավետ իրագործելու և ծրագրով սահմանված սկզբունքներին համապատասխան պետական կառավարման համակարգ ունենալու նպատակով 2020 թվականի մայիսին հաստատվեց կառավարության կառուցվածքը և ձևավորվեց կառավարությունը: Սակայն չանցած 6 ամիս Հանրապետության նախագահը ստիպված եղավ հաստատել կառա-վարության նոր կառուցվածք՝ ելնելով Արցախին պարտադրված պատերազմի նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից:

2020 թվականին ոլորտում ձեռնարկված բոլոր գործողություններն ու միջոցառումները միտված էին պետական կառավարումն ու տեղական ինքնակառա-վարումը պատշաճ մակարդակի հասցնելուն ու նոր որակի ձևավորելուն, ինչպես նաև պետության տարածքային կառավարման բնագավառում բարեփոխումների իրակա-նացմանը:

Կարևորելով պետական կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշում-ների վերաբերյալ հասարակական կարծիքը՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կանոնակարգվել է հանրային քննար-կումների անցկացման ընթացակարգը: Սահմանադրությամբ ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության և համաչափության սկզբունքներից ելնելով՝ փոփոխություններ են կատարվել Քաղաքացիական, Քաղաքա-ցիական դատավարության, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում:

Պետական կառույցներում շարունակվում են աշխատանքները հնարավոր բոլոր գործառույթների ու գործընթացների թվայնացման (ներառյալ՝ փաստաթղթաշրջա-նառությունը) աշխատանքի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կամ դրանց կարողու-թյունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ, հատկապես որ պետական մարմիններն իրենց գործառույթներն, այդ թվում՝ բնակչությանը ծառայությունների մատուցումն իրականացնում էին նոր կորոնավիրուսի համավարակով պարտադրված սահմանափակումների պայմաններում: Այսպես, 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական եկամուտների կոմիտե հաշվետվություն ներկայացնող հարկ վճարողների 78.5 %-ը այն ներկայացրել է էլեկտրոնային եղանակով:

2020 թվականին շարունակվել են բարեփոխումները գանձապետական համա-կարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով. 12 պետական մարմնում ներդրվել է գանձապետական էլեկտրոնային կառավարման համակարգ՝ դրանց ընդհանուր թիվը կազմել է 31: Աշխատանքներ են տարվել նաև ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ուղղությամբ՝ 2020 թվականին ծրագրային բյուջետավորման ձևաչափով իրականացնելով գյուղատնտեսության երեք և առողջա-պահության երկու ծախսային ծրագիր:

2021 թվականին իրավական դաշտում պետության համար գերակա խնդիրներից մեկը պատերազմի հետևանքով առաջացած բազմաբնույթ իրավական և այլ հիմնախնդիրների լուծումն է: Ստեղծված հետպատերազմյան բարդ իրավիճակում առաջնային պլան են մղվել զոհված (մահացած), անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամների և Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքների բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման համար համապա-տասխան օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Շարունակվելու են աշխատանքները պատերազմի հետևանքով քաղաքացիների կորս-ված փաստաթղթերի վերականգնման համար պարզեցված ընթացակարգեր և արտոնություններ սահմանելու ուղղությամբ:

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս է մնացել թվով 118 համայնք, 2 համայնք (Թաղավարդ և Ճարտար) մասնակի չափով ընկել են ադրբեջանական բռնազավթման տակ, իսկ բազմաթիվ համայնքներ ունեցել են վարչական տարածքների կորուստներ:

Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ տարածքային կառա-վարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների ուղղու-թյամբ՝ սահմանադրական պահանջին և հետպատերազմյան իրավիճակին համապա-տասխան: Երկրում ստեղծված անվտանգային իրավիճակով և բարեփոխումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ս.թ. փետրվարին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է հրամանագիր մինչև 2022 թվականի մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների գործող ժամկետը կերկարաձգվի մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը, իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում կնշանակվեն պաշտոնա-կատարներ՝ գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում՝ տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ կառավարության որոշմամբ:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացիկ տարվա կարևորագույն առաջնահերթությունը տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ նպատակով կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ բնակարանների գնումից ու տիրազուրկ տների զբաղեցումից մինչև նոր բնակարանների ու բնակավայրերի կառուցում: Այդ ծրագրերում առանցքային դերակա-տարություն ունեն տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները:

 


 

2020 թվականի տարեսկզբից առողջապահական համակարգի առջև ծագած՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերին դիմակայելու և դրանից բխող վտանգը կառավարելի դարձնելու նպատակով իրականացվել են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Հաստատվել է օպերատիվ հաղորդակցություն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու-թյունների միջև՝ Արցախից Հայաստանի լաբորատորիաներ սկզբնական շրջանում ուղարկված փորձանմուշների պատասխանները օպերատիվ ստանալու պայմանավորվա-ծությամբ, բուժաշխատողներ են գործուղվել Հայաստանի Հանրապետություն՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպմանը ծանոթանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրվել են դիագնոստիկ թեստեր: Պետությունը ձեռք է բերել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է:

Կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր քայլ հանդիսացավ Ստեփանակերտի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) լաբորատոր սարքի շահագործումը, որի գործարկման շնորհիվ թեստավորումները սկսեցին իրականացվել տեղում՝ Հայաստանի Հանրապետություն ուղարկելու փոխարեն։ 2020 թվականին իրականացվել է 17 395 թեստավորում, որից 1 884-ը՝ դրական արդյունքներով (այդ թվում՝ 214 երեխայի մոտ)։ Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման պատճառով մահվան 29 դեպք։

Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Պատ-վաստումներն իրականացվում են ռուսական արտադրության «Sputnik-V» և շվեդական՝ «AstraZeneca» պատվաստանյութերով, որոնք, հումանիտար նկատառումներից ելնելով, տրամադրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների կողմից: Պատվաստումները կատար-վում են անվճար, կամավորության սկզբունքով: Բոլոր թիրախային խմբերին, մասնավորապես՝ բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում պատվաստվել:

Օրեր առաջ ՌԴ կառավարության կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել 15,000 չափաբաժին «Sputnik-V» պատվաստանյութ: Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Կորոնավիրուսային հիվանդության (ՔՈՎԻԴ-19) դեմ պատվաստումները կիրակա-նացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիա-վորումում և շրջանային բուժմիավորումներում:

Առաջնային բուժօգնության օղակի զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվել են մի շարք նպատակային ծրագրեր՝ ուղղված բնակչության բժշկական օգնության և սպասարկման բարելավմանը, մասնավորապես՝ շարունակվել են իրականացվել սկրինինգային ծրագրեր մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

Յուրահատուկ ուշադրության ներքո է շարունակում մնալ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Պետությունը հովանավորում է անպտուղ զույգերի հաշվառման ու արտամարմնային բեղմնավորման կազմակերպման աշխատանքները։ Արտամարմնային բեղմնավորման նպատակով 2020 թվականին 25 զույգի համար հատկացվել էր ավելի քան 62 մլն դրամ, սակայն այդ ծրագիրը պատերազմական գործողությունների պատճառով հետաձգվել է։ 2021 թվականին հաստատվել է 375 մլն դրամ գումարով նոր ծրագիր՝ 150 զույգի համար։

2020 թվականին Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը, չհաշված ՔՈՎԻԴ-19 համավարակը, եղել է համեմատաբար հանգիստ: Հայաստանի Հանրապե-տության առողջապահության նախարարության կողմից բարեգործական հիմունքներով ուղարկված պատվաստանյութը և այլ բժշկական պարագաները բավարարել են Արցախի բնակչության, այդ թվում՝ նախազորակոչիկների և զորա-կոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը: Կանխարգելիչ պատվաստումների իրականացման շնորհիվ 2020 թվականին հանրապետության տարածքում չեն գրանցվել անկառավարելի վարակներ:

 2021 թվականին կներդրվի 2021-2025 թվականների իմունականխարգելման պետական ծրագիրը:

Շարունակվել է հանրապետության բնակչությանը անվճար դեղորայքի տրամադրումը և բուժման ծախսերի փոխհատուցումը:

Պատերազմի ընթացքում հանրապետության բուժհիմնարկներում կազմակերպվել է 5000-ից ավելի զինվորական ու քաղաքացիական վիրավորների բժշկական օգնու-թյունն ու սպասարկումը։ Պատերազմական գործողությունների ընթացքում առողջա-պահական համակարգը աշխատել է գերծանրաբեռնված ռեժիմով՝ պատվով հաղթա-հարելով առաջացած մարտահրավերները:

Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում 2020 թվականին գործում էր 17 բժշկական հիմնարկ, որից չորսը պատերազմի հետևանքով մնացել է թշնամու կողմից բռնազավթված տարածքում։ Բացի այդ, բռնազավթման տակ են մնացել նաև տարբեր ֆունկցիոնալ նշանակության 118 բժշկական փոքր հաստա-տություններ։ Մի շարք բժշկական հաստատություններ զգալիորեն վնասվել են ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքով:

2021 թվականին աշխատանքներ կտարվեն պատերազմից տուժած բուժհիմ-նարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն:

Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմի-տեն սկսել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վերանորոգման, բուժսարքավորումներով համալրման ու կահավորման աշխատանքները: Բաժանմունքը վերջին օրերին հանձնվել է շահագործման և կազմակերպվել է համապատասխան մասնագետների վերապատրաստման գործընթացը։

2020 թվականին շարունակվել է պետական պատվերի շրջանակներում Արցախից ուսանողների՝ Երևանի պետական բժշկական համալսարան ընդունվելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո մեր հանրապետության բժշկական համակարգում աշխատանքի անցնելու գործընթացի կազմակերպումը։ Շարունակում է գործել նաև նախկինում Հայաստանից Արցախ տեղափոխված, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում ուսումնառած ու Արցախի Հանրապետության շրջաններ աշխատանքի ուղեգրված բժիշկ մասնագետներին հավելավճարի ու բնակվարձի տեսքով ֆինանսական աջակցության ծրագիրը։

2020 թվականի սեպտեմբերին 30, 20, 15 տոկոսով բարձրացվել են բուժաշխատողների աշխատավարձերը՝ համապատասխանաբար բժշկական, միջին ու կրտսեր և այլ անձնակազմերի համար։ 2021 թվականի հունվարից նշված անձնակազ-մերի բուժաշխատողների աշխատավարձը բարձրացվել է համապատասխանաբար ևս 25, 15, 10 տոկոսով։

Բարեգործական հիմունքներով 2020 թվականին Արցախին տրամադրվել է ավելի քան 1.2 մլրդ դրամ արժեքով դեղորայք ու բժշկական նշանակության ապրանքներ, նվիրաբերության կարգով հատկացվել է 3 ռեանիմոբիլ ու «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության 7 մեքենա, իսկ 2021 թվականին՝ «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի 5 ռեանիմոբիլ։

 


 

2020 թվականին կրթության ոլորտը մեծապես վնաս կրեց պատերազմի հետևանքով և ստիպված եղավ հարմարվել կորոնավիրուսի համավարակի թելադրած նոր պայմաններին՝ 2020 թվականի մարտի 13-ից անցնելով առցանց դասավանդման հանրա-կրթական, այնուհետև նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:

2020-2021 ուսումնական տարվա համար նախատեսված միասնական և պետական ավարտական քննությունների մասով կատարվել են փոփոխություններ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունը կազմակերպելով մեկ միասնական քննությամբ: Բնագավառում շարունակվել են աշխատանքներն՝ ուղղված դասագրքերով, ուսումնամեթոդական, մասնագիտական գրականությամբ դպրոցների ապահովմանը, ուսուցիչների վերապատրաստմանն ու ատեստավորմանը, մեթոդական աջակցությանը, սովորողների գիտելիքների և կարողությունների զարգացմանը և արտադպրոցական կրթության ապահովմանը:

Ապահովվել է հանրապետության դպրոցականների մասնակցությունը Հայաս-տանի Հանրապետությունում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլին, որտեղ մեր աշակերտները գրանցել են լավ արդյունքներ՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր (21 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների և գովասանագրերի):

Պետությունը փոխհատուցել է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսում-նական հաստատությունների առկա ուսուցման համակարգում սովորող՝ պաշտպա-նության բանակում զինվորական ծառայության մեջ, պահեստազորում գտնվող և թոշակառու սպաների զավակ ուսանողների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող՝ սոցիալական որոշ խմբերի ուսանողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված և վճարովի ուսուցման համակարգ ընդգրկված ուսանողների 2019-2020 ուսումնական տարվա ուսման վարձավճարները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ուսումնական գործընթացները դադարեցվել են: Խախտվել է շուրջ 33 000 արցախցի երեխաների և ուսանողների կրթական իրավունքը, այդ թվում՝ շուրջ 24 000 դպրոցականի և նախադպրոցական հաստատություն հաճախող 4 000 երեխայի։ Ադրբեջանը թիրախավորել և ռմբակոծել է բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Արդյունքում ավերվել են 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախներ՝ չհաշված բռնազավթման տակ մնացած բազմաթիվ կրթօջախները::

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախում գործում էր 53 մանկա-պարտեզ՝ 4 016 երեխայի ընդգրկմամբ: Նախադպրոցական ուսումնական 17 հաստա-տություն մնացել է բռնազավթված տարածքներում: Ներկայումս ունենք 36 գործող մանկապարտեզ՝ 2 660 երեխայի ընդգրկմամբ: Հետպատերազմյան շրջանում պետու-թյան և տարբեր բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ շինարա-րական աշխատանքներ են տարվել ռմբակոծությունից տուժած մանկապարտեզներում, մարդասիրական կազմակերպությունների և անհատ բարեգործների կողմից մասնա-կիորեն համալրվել է մանկապարտեզների վնասված գույքը:

Պատերազմի հետևանքով ԱՀ ենթակայությունից դուրս է մնացել 107 դպրոց։ Տեղահանված ուսուցիչների թիվը կազմել է 1 656, նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը վերսկսել են Արցախի այլ ուսումնական հաստատություններում:

Հետպատերազմյան ժամանակահատվածում պետությունը ձեռնամուխ է եղել վնասների վերացմանը՝ ուսումնական գործընթացների վերսկսման նպատակով: Պատերազմի օրերին մեծապես տուժած Ստեփանակերտի թիվ 10 հիմնական դպրոցի մի հատվածի վերականգնումից հետո վերսկսվել է ամբողջ դպրոցի ուսումնական գործընթացը: Բազմաթիվ դպրոցներում մինչև օրս էլ պետական և բարեգործական միջոցներով շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Ներկայումս գործում են Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած տարածքի գրեթե բոլոր դպրոցները:

2020 թվականի դեկտեմբերից Ստեփանակերտում իրենց գործունեությունն են վերսկսել նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտը, «Եզնիկ Մոզյան» ուսումնարանը և Շուշիի հումանիտար քոլեջը:

2021 թվականին կրթության ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված կլինի առկա հիմնախնդիրների լուծմանը, ծրագրերի արդիականացմանը և կրթության որակի բարձրացմանն ու դրա համապատասխանեցմանը աշխատաշուկայի պահանջ-ներին: Մի շարք բարեփոխումներ են նախատեսվում կրթության ոլորտում: Օրինակ, «Երկարօրյա դպրոց» ծրագրի պիլոտային փուլն իրականացվելու է 2021 թվականի սեպտեմբերից՝ Արցախի 20 համայնքների միջնակարգ դպրոցներում:

Մշակութային քաղաքականության շրջանակներում 2020 թվականի տարեսկզբից հանրապետությունում կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված մի շարք պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանը և բարեկարգմանը, գորգագործության, կարպետագործության զարգացմանը: Կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետև պատերազմի պատճառով կիսատ են մնացել և չեն իրականացվել նախանշված բազ-մաթիվ ծրագրեր:

Պատերազմից մեծապես տուժել է մեր մշակութային ժառանգությունը: Թշնամու վերահսկողության տակ են մնացել 10 պետական և 2 մասնավոր թանգարան, որտեղ պահպանվում էին ազգային արժեք ներկայացնող 20,345 ցուցանմուշ, 4 արվեստի դպրոց, մոտ 4000 պատմամշակութային հուշարձան:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային արժեքները պահպանելու և վերադարձնելու նպատակով աշխատանքներ են տարվում ինչպես Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կառույցների հետ: Համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել բոլոր այն կազմակերպություններին, որոնք կոչված են պահպանելու և պաշտպանելու համաշխարհային մշակութային ժառանգությունը, որի կարևոր մասն է կազմում հայ մշակույթը:

Պատերազմի ընթացքում կրած վնասների գնահատումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հանրահռչակումը կլինի մեր մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Կարևորելով մշակույթի և արվեստի դերը ազգային ինքնության պահպանման գործում՝ մեծ ջանքեր ենք գործադրելու մատաղ սերնդի մոտ սեփական մշակույթի ճանաչողության և գիտակցման աստիճանը բարձրացնելու, հայ մշակույթի հին և հարուստ պատմության հանդեպ հպարտության զգացում սերմանելու և ողջ հանրության, հատկապես՝ երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչության ուղղությամբ: Այս համատեքստում ամրապնդվելու է «պետություն-եկեղեցի» կապը, քանի որ հենց եկեղեցին է դարեր շարունակ եղել և այսօր էլ մնում է մեր պետականության հիմնասյուներից մեկը:

 


ոցիալական ոլորտ

 

2020 թվականին պետությունն ապահովել է սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացումը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացումը կորոնավիրուսի համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակա-հատվածում:

Կարևորելով ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանվածությունը՝ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել՝ ուղղված ծնելիության աճի խթանմանը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելա-գործմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակությանը նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը:

Կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները կազմակերպվել են նաև պատերազմական գործողությունների օրերին՝ հատուկ այդ նպատակով Ստեփանակերտ քաղաքում ընտրված երկու ապաստարաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում:

Կարևորելով պատերազմում զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների, հաշմանդամների, բնակչության (այդ թվում՝ տեղահանված) շրջանում սոցիալական լարվածության թուլացումը՝ ի թիվս սոցիալական տարբեր ծրագրերի՝ իրականացվել են նաև բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր, մասնավորապես.

·      զոհված զինծառայողների հուղարկավորությունների և գերեզմանաքարերի տեղադրման հետ կապված ծախսերի հատուցումները,

·      անդամահատված անձանց, այդ թվում՝ զինծառայողների պրոթեզավորման աշխատանքները, թիկնասայլակների և օժանդակ այլ պարագաների տրա-մադրումը,

·      որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչների կողմից սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց պետական աջակցությունը և այլն։

Այս ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Միջոցներ են ձեռնարկվել պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավոր ապաստանած ընտանիքներին Արցախ տեղափոխման, բնակեցման և սոցիալական կարիքների ապահովման ուղղությամբ: ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը, ՀՀ պետական լիազոր մարմինների հետ համագործակցությամբ, շարունակական աշխատանքներ է իրակա-նացնում ՀՀ-ում ապաստանած տեղահանված անձանց սոցիալական և այլ բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Հանրապետությունում զբաղվածության խթանման նպատակով պետական քաղաքականությունն ուղղված է եղել գործազուրկների, աշխատանք փնտրող անձանց, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցությանը, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև գործատուներին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատուժով ապահովմանը:

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև կորոնավիրուսի համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Հաստատվել և իրականացվել է թվով 7 ծրագիր, այդ թվում՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին մեկ երեխայի հաշվարկով 26.5 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն, ոչ պետական կազմակերպություններից 2020 թվականի մարտ ամսում աշխատանքից ազատված անձանց նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ ֆինանսական աջակցություն, հղի կանանց 100 հազար դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն: Նշված ծրագրերին պետական բյուջեից ուղղվել է շուրջ 440 մլն դրամ:

Աշխատատեղերի պահպանմանը և նորերի ստեղծմանը նպաստելու նպատակով 2021թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ոչ պետական կազմակերպություններին կհատկացվի պետական աջակցություն՝ այդ կազմակերպությունների աշխատողների համար հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի չափով:

2020 թվականի պատերազմական գործողությունների օրերին և հետպատերազ-մական ժամանակահատվածում կառավարությունը միջոցներ է ձեռնարկել նաև տեղահանված բնակիչներին կացարանով, սննդով և հագուստով ապահովելու, ինչպես նաև զոհված զինծառայողների հուղարկավորությունների կազմակերպման ուղղությամբ:

Կազմակերպվել են նաև բարեգործական ծրագրերի համակարգման աշխա-տանքներ: 2020 թվականի ընթացքում բարեգործական որակված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.2 մլրդ դրամ։ Բարեգործական ծրագրերը կրել են սոցիալական, մշակութային, առողջապահական և տնտեսական բնույթ։ Տարվա ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Արցախ են ներմուծվել ևս 1.2 մլրդ դրամ արժողությամբ բեռներ:

2021 թվականին պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և բնակարանային խնդիրների լուծումը, որի նպատակով արդեն մի շարք ծրագրեր են մեկնարկել ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ միասին:

Նախատեսվում է ստեղծել մեխանիզմներ սոցիալական հատուցումների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների նշանակումները մեկ մարմնի կողմից իրականացնելու համար: Կվերացվի ըստ հաշվառման վայրի դիմումների ներկայացման պահանջը, ինչը նշանակում է, որ անկախ քաղաքացու հաշվառման վայրից՝ նա հնարավորություն կունենա դիմելու սոցիալական ծառայություններ մատուցող ցանկացած ստորաբաժանում: Օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավորություն կընձեռվի դադարեցված կենսաթոշակի վճարումները լիազորագրով վերսկսելու, չվճարված գումարները վճարելու համար, կերկարաձգվեն կենսաթոշակների, թաղման նպաստի և այլ հատուցումների համար դիմելու ժամկետները:

Ստեղծվել է ստաժ սահմանող հանձնաժողով՝ 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնք-ներում բնակված կամ աշխատած անձանց աշխատանքային ստաժերի սահմանման նպատակով:

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը կլինի շարունակական: Կշարունակվի ընտանիքների (առաջնա-հերթության կարգով՝ տեղահանված ընտանիքների) կարիքավորության գնահատման գործընթացը, ինչը թույլ կտա արձանագրել յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիքները և տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և առար-կայական:

Նախատեսվում է ներդնել նաև խնամատար ընտանիքի ինստիտուտը, ինչը թույլ կտա ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպումն ընտանեկան միջավայրում՝ որպես վերջնա-նպատակ սահմանելով «Արցախն առանց գիշերօթիկ հաստատության» կարգախոսը:

2021 թվականի հունվարի 1-ից 12 հազար դրամով բարձրացվել է մինչև երկու տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը՝ կազմելով 27 հազար դրամ:

Շարունակվելու է երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման ծրագիրը։ Ընդ որում՝ 2021 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ երեխաների համար տրվող միանվագ նպաստների չափերը՝ այն սահմանելով 300 հազար դրամ (մինչ այդ առաջին երեխայի ծննդյան դեպքում նպաստը կազմում էր 100 հազար դրամ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 200 հազար դրամ), իսկ եթե երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողն ունի հաշմանդամության խումբ՝ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ։

Պատերազմի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության բնակչությանը 2020թ. դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար տրամադրվում է կոմունալ (բնական գազ, էլեկտրաէներգիա) և կապի (բջջային և ֆիքսված կապ, համացանց) ծառայությունների փոխհատուցման աջակցություն: 2021թ. համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառա-յության վճարը փոխհատուցվում է ամբողջ չափով։

Ի լրումն պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության կառավա-րության կողմից հաստատված ծրագրերի (պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների ֆինանսական աջակցություն, հրթիռա-հրետակոծության հետևանքով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների ֆինանսական աջակցություն, ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած քաղաքացիների ֆինանսական աջակցություն և այլն)՝ 2021 թվականի մարտ ամսից ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկել է Արցախի Հանրապետությունում հաշվառված և փաստացի բնակված անձանց, բացառությամբ հաշմանդամության խումբ չունեցող 18-63 տարեկան արական սեռի ներկայացուցիչների, 4 ամիս 68 հազար դրամի չափով ֆինանսական աջակցության ծրագիրը:

Կշարունակվեն նախորդ տարիներից գործող սոցիալական պաշտպանության գրեթե բոլոր ծրագրերը՝ ապահովելով դրանց մատչելիության և հասցեականության սկզբունքը:

2020 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով աշխատանքներ են իրականացվել 60 բնակելի տան կառուցման ուղղությամբ, որից 16-ը հասցվել է ավարտին, վերանորոգվել է 36 բնակելի տուն, 60-ի գնման և վերանորոգման նպա-տակով տրվել է փոխհատուցում:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահո-վության, այդ թվում՝ բնակարանային ապահովության խնդիրը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) 16 զինծառայողի, անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի 5 հաշմանդամի, պաշտպանության բանակի 41 զինծառայողների և զինվորական թոշակառուների ընտանիքներին 2020 թվականին Արցախի Հանրապե-տության կառավարության որոշումներով տրամադրվել են բնակարաններ սեփակա-նության իրավունքով: Թվով 20 զինվորական թոշակառուների տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր՝ Արցախի Հանրապետության շրջաններում բնակելի տներ գնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ընթացիկ տարում Արցախում մեկնարկել է բնակարանաշինության լայնածավալ ծրագիր, որի շրջանակում կկառուցվեն գյուղական նոր բնակավայրեր՝ որտեղ մշտական բնակության համար ավելի քան 3000 ընտանիք կապահովվի նորակառույց և կահավորված բնակելի տներով, իսկ Ստեփանակերտում կկառուցվեն բազմաբնակարան բնակելի շենքեր՝ Շուշի և Հադրութ քաղաքների նախկին բնակիչների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

Այս պահի դրությամբ ԱՀ տարածքում գրանցված է հրետակոծությունից վնասված 7031 շենք-շինություն, որից՝ ավելի քան 4000-ում ուսումնասիրված և միաժամանակ սկսված կամ արդեն ավարտված են վերականգնողական աշխատանքները: Վնասների գնահատման գործընթացը շարունակվում է:

 Իրականացվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների, բազմաբնակարան բնակելի շենքերի և տանիքների վերականգնման ու վերանորոգման և նորերի կառուցման, ինչպես նաև առողջապահական, կրթական օբյեկտներին և մշակութային օջախներին հասցված վնասների վերացման աշխա-տանքները:

 


 

Արցախը, լինելով բաց և միաժամանակ փոքր տնտեսություն ունեցող երկիր, 2020 թվականի հենց սկզբից պարտադրված էր դիմակայել նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտաքին աշխարհից բխող սպառնալիքներին: Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, սակայն վարակը չշրջանցեց Արցախը: Կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների հնարավոր չեզոքացումը դարձավ կառավարության օրակարգային խնդիրը: Ելնելով մեր տնտեսվարողներին այդ դժվարին ժամանակշրջանում աջակցելու, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պատճառով լայն սպառման ապրանքների հնարավոր դեֆիցիտի առաջացման և այլ ռիսկերից բնակչությանը հնարավորինս զերծ պահելու նպատակներից՝ կառավարությունը հստակեցրեց իր գործողությունների ուղղությունները, իրականացվելիք աջակցության միջոցառումներն ու կիրառվող գործիքները:

Տարվա ընթացքում իրականացվել է նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված 9 ծրագիր, որից 6-ը՝ գյուղատնտեսության ոլորտում: Անհատույց ֆինանսական միջոցներ են հատկացվել ջերմոցային տնտեսություններին, բանջարեղենի, եգիպտացորենի մշակությանը, այգեգործությանը, ոռոգման ժամանա-կակից տեխնոլոգիաների կիրառմանը:

 Պետական աջակցություն է ցուցաբերվել հանրային ծառայությունների ոլորտում գործող՝ 1-25 աշխատակից ունեցող տնտեսավարողներին. նրանց տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի մեկ հինգերորդի չափով միանվագ դրամաշնորհ: Անհատ ձեռնարկատերերին տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն՝ 2019թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը: Այս ծրագրերի շրջանակներում 1 658 տնտեսա-վարողների տրամադրվել է մոտ 118 մլն դրամ գումարի չափով աջակցություն:

 Աջակցության ծրագրեր են իրականացվել նաև զբոսաշրջության ոլորտում: Ծրագրի շահառուներ են հանդիսացել հյուրանոցները և իջևանատները, զբոսա-վարները, տրանսպորտային ընկերությունները, որոնց հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր 100 տոկոս կանխավճարով՝ հետագայում այդ ծառայու-թյուններից օգտվելու պայմանով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմել համավարակի բացասական ազդեցությունները և ստանալ տնտեսական անկման համեմատաբար ցածր ցուցանիշներ: 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 99.3 %, իսկ ՀՆԱ-ի իրական անկումը կազմել է 2.3%: Տնտեսական անկման համար առավելապես պատճառ է հանդիսացել մշակող արդյունաբերության (53.8%), գյուղատնտեսության (8.8%), առևտրի (15.2%) և հանրային սննդի (55.8%) ոլորտներում գրանցված նվազումը:

Պատերազմն անհամադրելի ծանր վնաս է հասցրել արցախյան տնտեսությանը: Չնայած այն բանին, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր ջանքերը ռազմավարական օբյեկտների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների, հեռահաղորդակցության, սննդի արդյունաբերության որոշ ձեռնարկությունների աշխատանքն ապահովելու համար՝ կարելի է ասել, որ պատերազմական երկու ամիսների ընթացքում տնտեսության մեծ մասը կաթվածահար է եղել, ինչը համապատասխան կերպով արտացոլվել է մակրոտնտեսական տարեկան ցուցանիշներում։

Նախապատերազմյան Արցախում գործող 37 ՀԷԿ-երից Արցախի վերահսկողու-թյան տակ է մնացել ընդամենը 8 ՀԷԿ, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20.4 մլն կՎտ՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա շուրջ 100 մլն կՎտ-ի դիմաց: Իսկ 2020 թվականի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովել է 11.2% աճ՝ ի հաշիվ առաջին 9 ամսվա ցուցանիշների:

2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 76.8%, իսկ համախառն ներքին արդյունքը՝ 270.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 342.5 մլրդ դրամի դիմաց՝ հանգեցնելով 22.4 տոկոս տնտեսական անկման, որի շուրջ 9.2 տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 6.4 տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 2.4 տոկոսային կետը՝ շինարարությունը, 2.1 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2020 թվականին կազմել է 1 մլն 820 հազար դրամ կամ 3 722 ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի 2 մլն 307 հազար դրամի կամ 4 803 ԱՄՆ դոլարի դիմաց: Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 960 դրամ՝ 2019թ. 175 522 դրամի դիմաց՝ գրանցելով 7.7% աճ: 2020 թվականին միջին տարեկան գնաճը կազմել է 0.8 տոկոս:

Արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 417.8 մլն ԱՄՆ դոլար, որն ավելի քան 36 տոկոսով պակաս էր նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում՝ արտահանումը (մոտ 137 մլն ԱՄՆ դոլար) նվազել է մոտ 52 տոկոսով, իսկ ներմուծումը (շուրջ 280 մլն ԱՄՆ դոլար)՝ 25 տոկոսով:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2020թ.-ին կազմել է 103.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 36.3 տոկոսով, այդ թվում՝ հանքարդյունա-բերության ծավալը կազմել է մոտ 48.4 մլրդ դրամ (19.8 տոկոս նվազում), իսկ մշակող արդյունաբերության ծավալը՝ ավելի քան 26.5 մլրդ դրամ (62.5 տոկոս նվազում): Սննդամթերքի արտադրության կրճատումը համեմատաբար ոչ էական էր՝ 3 տոկոս, և կազմել է շուրջ 12.6 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է մոտ 56.5 մլրդ դրամ՝ արձանագրելով 22.2 տոկոս նվազում 2019 թվականի համեմատ: Առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 92 մլրդ դրամ՝ 2019 թվականի համեմատ նվազելով 31.9%-ով: Շինարարական աշխատանքների ծավալը կազմել է ավելի քան 50.2 մլրդ դրամ՝ կրճատվելով 22.2 տոկոսով:

Պատերազմական գործողություններից կրած վնասների հետևանքով 2021թ. համար կանխատեսվող մոտ 207 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի դեպքում տնտեսական անկումը կկազմի շուրջ 25 տոկոս՝ կանխատեսվող 2 տոկոս դեֆլյատորի պարագայում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում:

2020 թվականի պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 49 մլրդ 498 մլն 700 հազար դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի (56 մլրդ 937 մլն 100 հազար դրամ) 86.9 տոկոսը: 2019 թվականի համեմատ պետական բյուջեի սեփական եկամուտները նվազել են 17.7%-ով կամ 10 մլրդ 636 մլն 300 հազար դրամով:

Տարվա ընթացքում, օրենսդրական փոփոխության համաձայն, պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն ավելացվել են 5 մլրդ 100 մլն դրամով՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի, ծախսերն ավելացվել են 14 մլրդ 810 մլն դրամով, որը հիմնականում ուղղվել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, Արցախի Հանրապե-տության կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցմանը և վերանորոգմանը, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրմանը, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված ու Արցախի Հանրապետությունում հաշվառված, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած անձանց սրտի անվճար վիրահատությունների կազմակերպմանը, անպտղության բուժման ծախսերի իրակա-նացմանը, հանրապետության չգազիֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորմանը, ինչպես նաև ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, ոռոգման ցանցի ընդլայնման ու կառավարման արդյունավետության բարձրացման ծախսերի ավելացմանը:

Համավարակի և պատերազմի պատճառով պետական բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր չեն իրականացվել նախանշված ծավալներով: 2020 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 122 մլրդ 557 մլն 900 հազ. դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 89.7 տոկոսը և պետական բյուջեի կատարումն առանց ընթացիկ ծախսերի գծով էական պարտքերի կուտակման:

Պատերազմի օրերին և դրանից հետո էլ մեր հայրենակիցներն աշխարհի բոլոր ծայրերից իրենց դրամական օժանդակությունն են ցուցաբերել Արցախին, ինչի շնորհիվ Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտա-բյուջետային հաշվին մուտքագրվել է 4 մլրդ 166 մլն 800 հազար դրամ, որն ուղղվել է պատերազմական գործողություններից առաջացած հրատապ և նպատակային ծախսերի իրականացմանը։

2021 թվականի պետական բյուջեի եկամուտները ծրագրվել են 84 մլրդ 230 մլն 700 հազար դրամի չափով, ծախսերը՝ 132 մլրդ 342 մլն դրամի, իսկ պակասուրդը՝ 48 մլրդ 111 մլն 300 հազար դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով նախատեսվել են 17 մլրդ դրամի չափով մուտքեր, ինչը կազմում է նախորդ տարվա փաստացի մուտքերի 35.6 տոկոսը: Դա պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքներով, ինչպես նաև դրանցից բխող օրենսդրական փոփոխություններով:

Սակայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Արցախի Հանրա-պետության պետական բյուջե մուտքագրված 4 միլիարդ 779 մլն 300 հազար դրամ հարկային եկամուտներն ու տուրքերը գերազանցել են ծրագրված ցուցանիշը 44.8 տոկոսով: Ապրիլի 1-ի դրությամբ Արցախում փաստացի գործունեություն իրականացնող սուբյեկտների թիվը կազմում էր 3 193, որից 1 056-ը գործունեությունը սկսել կամ վերսկսել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ինչը վկայում է տնտեսության աստիճանական վերականգնման մասին:

Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 26 միլիարդ 876 միլիոն դրամ կամ ընդհանուրի 53.5 տոկոսը: Պետական բյուջեի միջոցներն ուղղվել են բնակարանային շինարարությանը, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարան-ների վերանորոգմանն ու կառուցմանը, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացմանը: 2020 թվականին աշխատանքներ են իրականացվել 60 բնակելի տան կառուցման ուղղությամբ, որից 16-ը հասցվել է ավարտին, վերանորոգվել է 36 բնակելի տուն, 60-ի գնման և վերանորոգման նպատակով տրվել է փոխհատուցում: Կառուցվել և վերանորոգվել է 14 կրթական հաստատություն, որից 3-ը՝ նախա-դպրոցական: Իրականացվել են ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգ-ման (ավելի քան 10 մլրդ 40 մլն դրամ), փողոցների, բակերի բարեկարգման, ջրամատա-կարարման համակարգերի կառուցման և կոյուղագծերի վերանորոգման (շուրջ 7 մլրդ 106 մլն դրամ), առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման (ավելի քան 1 մլրդ 386 մլն դրամ), մշակութային օջախների (շուրջ 5 մլրդ 395 մլն դրամ) վերանորոգման աշխատանքներ:

2021 թվականին կշարունակվի քաղաքաշինության բնագավառում տարվող քաղաքականությունը՝ ուշադրության կենտրոնում ունենալով պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների ու բնակարանների վերականգնումը և բռնազավթված տարածքներից տեղահանված բնակչությանը բնակելի տներով ապահովման խնդիրը:

 

2021 թվականի տնտեսական քաղաքականության գերակա խնդիրներն են՝

 

·         պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված վնասների գույքագրումը,

·        Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում տնտեսական գործունեություն իրականացրած սուբյեկտների գործունեության վերսկսմանն ուղղված աշխա-տանքների իրականացումը՝ Արցախի այլ բնակավայրերում բարենպաստ պայմանների ստեղծման և աջակցության ծրագրերի իրականացման միջոցով,

·        բնակչության և հատկապես տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանումը,

·        տնտեսության առանձին ոլորտների ուսումնասիրումն ու մրցակցային առա-վելությունների երևան հանումը և դրանց հիման վրա ներդրումային թիրախային ծրագրերի մշակումն ու առաջմղումը,

·         նորարարությունը և ձեռներեցությունը խթանող հետաքրքիր բիզնես գաղա-փարներին աջակցությունը,

·         գործարար միջավայրի շարունակական բարելավումը:

Պատերազմի հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակից են բխում տարեսկզբից գործողության մեջ մտած օրենսդրական փոփոխությունները: Խոսքը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափի նվազեցմանը, շահութահարկի, հաստատագրված վճարների, արտոնա-գրային վճարների գծով ժամկետային արտոնությունների տրամադրմանը, առևտրի հարկի դրույքաչափի նվազեցմանը, ավտոճանապարհային մասհանումների՝ որպես բյուջեի եկամտատեսակ, վերացմանը, ավելացված արժեքի հարկի հաշվանցումների հաշվեգրման մեխանիզմին անցմանը, ինչպես նաև հարկ վճարողների կողմից վճարված եկամտային հարկի վերադարձմանն ու հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով նրանց ձեռնարկատիրական վարկային պարտավորությունների մարմանը: Բացի դրանից, կառավարությունը, ելնելով բնակ-չության ֆինանսական վիճակի բարելավման, սոցիալական ու հոգեկան լարվածության թուլացման, արտագաղթի կանխարգելման, ինչպես նաև ներդրումների, գործարարու-թյան ու տնտեսական ակտիվության խթանման և բանկային համակարգի ֆինանսական կայունության պահպանմանը նպաստելու անհրաժեշտությունից, ընթացիկ տարում ձեռնարկել է նաև քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների վարկային պար-տավորությունների կատարմանն աջակցելու ծրագիր:

Հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց (շահառու) պետական ֆինան-սական աջակցության միջոցառումը: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և (կամ) գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետու-թյան կառավարության կողմից սահմանված կարգով:

 


 

Ինչպես այլ ոլորտները, գյուղատնտեսությունը ևս մեծապես վնաս է կրել հատկապես պատերազմական գործողությունների հետևանքով: 2020 թվականին գյուղատնտեսության բնագավառում վարվող քաղաքականությունը նպատակաուղղված է եղել հողօգտագործման ու անասնապահության կատարելագործմանը, անասնաբու-ժական գործի արդյունավետության բարձրացմանը, ոռոգման արդիական համակար-գերի ներդրմանն ու ընդլայնմանը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովմանը: Շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի լաբո-րատոր փորձաքննության, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդա-նիների արհեստական սերմնավորման միջոցառումները, ինչպես նաև անասնաբու-ծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, սպանդանոցների, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և վերանորոգման սուբսիդավորման, տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման, անասնապահության զարգացման խթանման և ոռոգման նպատակով հողօգտագործողներին աջակցման ծրագրով նախատեսված աշխատանքները:

2020 թվականին ցանվել է բազմամյա կերային խոտաբույսերով 1570 հեկտար տարածք՝ 2019 թվականի 930 հեկտարի դիմաց, այգեգործության զարգացման նպատակով հողօգտագործողներին անհատույց տրամադրվել էր 144 826 նռան տնկի: Պատերազմի հետևանքով բազմամյա խոտաբույսերով մշակված ցանքատարածու-թյունների կեսից ավելին և 2020թ.-ին հիմնադրված այգիները լրիվությամբ մնացել են թշնամու կողմից բռնազավթված տարածքներում: Պետական աջակցությամբ մոտ 634 հեկտարի վրա կատարվել էր բանջարեղենի և կարտոֆիլի մշակություն: Բերքահավաքը հիմնականում իրականացվել է, սակայն պատերազմական գործողությունների հետևան-քով բանջարեղենի մշակման տարածքները ընկել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև բռնազավթված տարածքներում է մնացել ջերմատնային տնտեսու-թյունների մեծ մասը:

Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման խթանման ծրագրով 2020 թվականին շուրջ 795 հա բազմամյա տնկարկների, բանջարեղենի և ծխախոտի մշակության համար տեղադրվել են ոռոգման կաթիլային համակարգեր՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 2455 հեկտարի, որից 1693 հեկտար պատերազմի հետևանքով մնացել է թշնամու բռնազավթած տարածքներում:

Տարվա ընթացքում հանրապետության տարբեր համայնքներում խորքային հորերի հորատման, վերականգնման և վերանորոգման, ջրատարների, էլեկտրասնուցման գծերի կառուցման արդյունքում ոռոգովի էր դարձել 303 հա հողատարածք: Սակայն, դրանց մի մասը, որը կապահովեր շուրջ 136 հա հողատարածքների ոռոգումը, մնացել է թշնամու բռնազավթած տարածքներում:

2021 թվականին գյուղատնտեսության ոլորտում կառավարության գործունեու-թյունն ուղղված կլինի՝

·         պտղատու նոր այգիների հիմնադրման միջոցով երկրում պտղաբուծության ճյուղի զարգացմանը,

·         առկա անասնաշենքերի ողջ պոտենցիալի լիարժեք օգտագործմանը, նոր պահանջներին համապատասխան դրանց արդիականացմանը,

·         ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման աջակցությանը:

 


 

Բնապահպանության և բնօգտագործման ոլորտում 2020 թվականին իրակա-նացվող քաղաքականությունն ուղղված էր շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանը կամ նվազեցմանը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանն ու վերականգնմանը:

Բնապահպանության և բնօգտագործման բնագավառում առկա խնդիրների լուծման և բնագավառի պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են համապատասխան միջոցառումներ ուղղված՝

·      ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի արդիականացմանը և կատարելա-գործմանը,

·      էկոլոգիական տեղեկատվական քաղաքականության ձևավորմանն ու իրակա-նացմանը, բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության ու մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկության մակարդակի բարձրացման համար նախադրյալների ստեղծմանը,

·      տնտեսական ծրագրերի գծով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձա-քննական համակարգի ձևավորմանը,

·      տեսչական վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձ-րացմանը,

·      բնության և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ վերահսկողության առավել բարձր չափանիշների սահմանմանը,

·      բնական ռեսուրսների օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժե-ղացմանը,

·      անտառային կենսաբազմազանության պահպանությանը և կայուն օգտագործման անհրաժեշտությամբ պայմանավորված անտառային էկոհամակարգերի բնապահ-պանական միջոցառումների իրականացմանը:

Կենդանական աշխարհի պահպանության և կառավարման բնագավառում 2020 թվականին որսի օբյեկտ հանդիսացող որոշ կենդանատեսակների որսաշրջանում՝ որսորդներին և ձկնորսներին տրամադրվել է 81 թույլտվություն: Տրամադրված թույլտվությունների դիմաց պետբյուջե է մուտքագրվել 83 300 ՀՀ դրամ:

Բնապահպանական փորձաքննության և լաբորատոր հետազոտության իրականացման դիմաց արտաբյուջետային հաշիվ է մուտքագրվել 14 452 800 ՀՀ դրամ:

Բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների և ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել ու օրենսդրությամբ սահ-մանված կարգով ընթացքավորվել են 37 տարբեր տեսակի իրավախախտումներ, որոնց գծով բնությանը հասցված վնասի չափը կազմել է 25 567 700 ՀՀ դրամ, որից վճարվել է պետական բյուջե 7 500 000 ՀՀ դրամ, վարչական տուգանքը կազմել է 2 150 000 ՀՀ դրամ, որից վճարվել է պետական բյուջե 680 000 ՀՀ դրամ:

·         «Արցախի Հանրապետության տարածքի մակերևութային ջրերի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել է մակերևութային ջրերի 110 նմուշառում, հանրապետության տարածքի 7 մեծ գետերի և 6 ջրամբարների ջրի որակի դիտարկումներ 46 դիտակետերում՝ տարվա ընթացքում 1 անգամ: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով հատկացված 8 038 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 2 962 500 ՀՀ դրամ,

·         «ԱՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում 2020թ. սեպտեմբեր ամսում եռօրյա այցելություն էր կազմակերպվել Հադրութի շրջանի չորս համայնքներ՝ ստորեկրյա ջրաղբյուրների տեխնիկական վիճակի զննման և արխիվային նյութերի հավաքագրման նպատակով: Սակայն, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, ծրագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացվել: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով հատկացված 4 510 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 24 000 ՀՀ դրամ,

·         «ԱՀ տարածքի մթնոլորտային օդի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման ցանց՝ 35 դիտակետով, ընդգրկելով Ստեփանակերտ քաղաքի և ԱՀ շրջանների տարածքները: Սակայն, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չեն հասցվել: Ներկա դրությամբ ԱՀ վերահսկողության տակ է գտնվում 26 նմուշառման դիտակետ: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով նախատեսված 8 220 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 1 617 070 ՀՀ դրամ,

·         «ԱՀ բնության հուշարձանների անձնագրերի կազմման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում բնութագրվել և կազմվել են 14 բնության հուշարձանների անձնագրեր, որից հաստատվել են 12 բնության հուշարձանների անձնագրեր, իսկ 2 բնության հուշարձանների անձնագրեր չեն հաստատվել՝ տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով: Պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ աշխատանքներն ավար-տին չեն հասցվել, այսինքն՝ ցուցանակները չեն տեղադրվել համապատասխան վայրերում ու դա հետաձգվել է անորոշ ժամկետով: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 3 015 800 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 1 090 000 ՀՀ դրամ,

·         «Էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում իրականացվել են բնապահպանական թեմաներով միջոցա-ռումներ ԱՀ Շահունյանի շրջանի Քարվաճառի, Նոր Բրաջուրի, Նոր Գետաշենի, Նոր Էրքեջի, Չարեքտարի, Նոր Վերինշենի միջնակարգ դպրոցներում: Ընդհանուր առմամբ, շրջանի դպրոցներին հանձնվեցին ուսուցողական էլեկտրոնային նյութեր, երեխաների համար նախատեսված 800 հատ տեղեկատվական նոթատետրեր և 8 պաստառներ: Պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանա-վորված՝ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ չեն իրակա-նացվել: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հատկացված 1 376 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 44 000 ՀՀ դրամ,

·         «ԱՀ տարածքի լքված, կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացվել են դիտայցեր՝ Մարտակերտի, Մարտունու շրջանների ուղղությամբ, որոնց ընթացքում ուսում-նասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած լքված տարածքներ և 3 փակված պոչամբարներ: Իրականացվել է 16 նմուշառում Դրմբոնի երեք պոչամբարներից, Մաղավուզի հանքավայրից: Սակայն, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, ծրագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացվել: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 3 270 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 239 000 ՀՀ դրամ,

·         «ԱՀ ՓՀԷԿ-երի մոնիթորինգի և ջրաչափական համակարգի սպասարկման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ներդրված «Locator-SCADA» առցանց բազմաօգտատերային մշտադիտարկման կենտրոնացված համակարգի միջոցով իրականացվել է ՓՀԷԿ-երի մշտադիտարկում մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը: Ծրագրի իրականացման համար Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 4 640 000 ՀՀ դրամ գումարից փաստացի ծախսվել է 450 000 ՀՀ դրամ:

    ԱՀ կառավարության որոշմամբ ««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2020 թվականին ուսումնասիրվել են բնության 14 հուշարձաններ, կատարվել գույքագրում, քարտեզագրվել և մշակվել անձնագրերը:

 

2021 թվականի բնապահպանության ոլորտի գերակա խնդիրներն են՝

 

·        բնապահպանական քաղաքականության օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործումն ու արդիականացումը.

·        բնապահպանական և բնօգտագործման վճարների, ինչպես նաև բնապահ-պանության ոլորտում պատասխանատվության և վնասի փոխհատուցման համա-կարգերի կատարելագործումը.

·        բնության հատուկ պահպանվող տարածքների, ջրային ռեսուրսների, կենդա-նական աշխարհի, անտառների պահպանության, պաշտպանության և օգտագործման, ընդերքի պաշարների ողջամիտ օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը.

·        թափոնների կառավարման արդիականացումը, որը կնպաստի հանքարդյու-նաբերության, արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման ծավալների նվազեցմանը ու կներկայացնի թափոնակուտակիչների և աղբավայրերի կայուն կառավարման համար անհրաժեշտ միջոցները.

·        լքված, կոնսերվացված հանքավայրերի, ոչ մետաղական և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված (տիրազուրկ) արտադրական լցակույտերի, փակված օբյեկտների և այլ աղտոտված հողերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը.

·        հողերի աղտոտվածության ուսումնասիրության իրականացումը՝ լեռնահանքային արդյունաբերու­թյան հետ կապված հողերի վիճակի վերաբերյալ համապարփակ տեղե-կատվական բազա հիմնելու նպատակով.

·        ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացումը.

·        ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասա-րակշռությունն ապահովելու համար ԱՀ վերահսկողության տակ մնացած ՓՀԷԿ-երի մշտադիտարկման իրականացումը.

·        մթնոլորտային օդի վիճակի մոնիթորինգի ցանցի ստեղծումը՝ մթնոլորտային օդի որակի հսկողություն իրականացնելու համար.

·        էկոլոգիական կրթության, դաստիարակության, հանրային իրազեկման և հանրության մասնակցության համար համալիր միջոցառումների իրականացումը.

·   հաշվի առնելով 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ներկա իրավիճակը, իրականացնել կոմիտեի 2020 թվականի ծրագրերի շարունակման կամ դրանց ավարտին հասցման նպատակով անհրաժեշտ աշխատանքների հնարավորությունների ուսումնասիրություն:

 


 

Նախքան պատերազմական գործողությունները ակտիվ աշխատանքներ են տարվել տարբեր ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, իսկ պատերազմի ընթացքում և դրանից հետո ջանքերն ուղղվել են դրանց օպերատիվ սպասարկմանը և վերականգնմանը:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո իրականացվել են էլեկտրամատա-կարարման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախի ամբողջ տարածքում, մասնավորապես՝ իրականացվել են 110 կՎ «Շուշի» և «Բերձոր» օդային գծերի վերանորոգման, «Մարտակերտ» օդային գծի կապիտալ մոնտաժման, «Ստեփանակերտ» ենթակայանում տրանսֆորմատորների տեղադրման, նոր հաղորդա-ձողային համակարգի կառուցման, ինչպես նաև բոլոր վնասված գազատարների վերանորոգման աշխատանքներ:

2021 թվականին նախատեսվում է Աղավնո-Ստեփանակերտ 110 կՎ օդային գծերի արմատական վերակառուցում, Ստեփանակերտ-Մարտունի 35 կՎ օդային գծերի կառուցում, 35 կՎ «Մարտունի» ենթակայանի վերակառուցում, Վանք-Ստեփանակերտ 110 կՎ օդային գծերի վերակառուցում: Դրան զուգահեռ կխթանվեն Էներգախնայո-ղությանը միտված ծրագրերը:

Մինչև տարեվերջ կշարունակվի բնակչության կողմից սպառվող էլեկտրա-էներգիայի վճարի սուբսիդավորման ծրագիրը, կիրականացվի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումը: Աշխատանքներ կտարվեն՝ ուղղված արևային համակարգային կայանների ստեղծման և զարգացման խթանների ներդրմանը, գազամատակարարման համակարգի անվտանգության ապահովմանն ու շարունակական բարձրացմանը:

Փոստային կապի զարգացման ուղղությամբ 2020 թվականին իրականացվել է փոստային կապի օպերատորի գործունեության շրջանակների, մասնավորապես՝ փոստային ավանդական ծառայությունների և էլեկտրոնային առևտրի ծավալների ընդլայնում: 2021 թվականին փոստային մասնաճյուղերի և բաժանմունքների միջոցով կներդրվի ուղիղ փոստային առաքման ծառայություն, որը կնպաստի հաճախորդների ծախսերի կրճատմանը, ժամանակի խնայմանը:

2020 թվականին շարունակվել է պետական պատվերով իրականացվող սոցիալական փաթեթի ծրագրերի առնվազն 17 հեռուստառադիոհաղորդման հեռարձա-կումը Արցախի Հանրապետության ողջ տարածքում: Նոր տեխնոլոգիաների՝ արեգակնային վահանակների ներդրման շնորհիվ ապահովվել է հեռուստառադիո-հեռարձակիչ կայանների անխափան աշխատանքը: 2021 թվականին հանրապետության շրջաններում կտեղադրվեն և շահագործման կհանձնվեն նոր ռադիոհաղորդակներ, որոնք էապես կբարելավեն հանրապետության տարածքում հեռարձակվող ռադիոազդա-նշանները:

2020 թվականին հանրապետությունում նախաձեռնվել են նոր՝ բջջային, թվային անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայություններ, այդ թվում՝ օպտիկա-մանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության, ինչպես նաև շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) ապահովման ուղղու-թյուններով, որի արդյունքները շոշափելի կլինեն ընթացիկ տարում:

2021 թվականի հունվարի 1-ից նվազեցվել են Արցախի տարածքում միջքա-ղաքային, դեպի Հայաստանի Հանրապետություն բջջային և ամրակցված ցանցեր զանգերի սակագները:

Տրանսպորտի բնագավառում 2021 թվականին կշարունակվի կառավարության կողմից նպատակային տրանսպորտային ծրագրերի ֆինանսավորման աջակցությունը, որի շնորհիվ կպահպանվի ու կվերականգնվի ուղևորահոսքի անկում ունեցող գյուղական բնակավայրերի կանոնավոր տրանսպորտային կապը մայրաքաղաքի և շրջկենտրոնների հետ: Ծրագրվում է ներդրումային կամ վարկային տնտեսական քաղաքականության շնորհիվ թարմացնել հանրապետության ավտոբուսային պարկը, բարելավել ավտոկա-յարանային և տաքսի ծառայությունների սպասարկման որակը: Արցախում տեղե-կատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա ներուժի օգտագործմամբ նախատեսվում է ստեղծել տրանսպորտային արդիական էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարա-վորություն կտան հանրապետությունում ունենալ էլեկտրոնային տոմսավորման և երթուղիներն սպասարկող ավտոբուսների աշխատանքի կառավարման ու վերահսկման մեխանիզմներ:

 

 

2021-05-04



Այցեր, այցելություններ

2021-05-31Նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտունի քաղաք և ծանոթացել տեղում իրականացվող շինաշխատանքների ընթացքին
2021-05-31Նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին
2021-05-31ԱՀ նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ դպրոցականների համար կազմակերպվել են մեդիագրագիտության դասընթացներ
2021-05-25Նախագահ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

Oրենքներ, հրամանագրեր

2021-05-31Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 265 զանգ
2021-05-31Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 265 զանգ
2021-05-26ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպումներ

2021-05-27Արայիկ Հարությունյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել ճանապարհային երթևեկությանն առնչվող որոշ տուգանքների ներման ու փոխհատուցման համար
2021-05-26Նախագահ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
2021-05-26Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174 175 176 177 178 179 180 181 182 183 184 185 186 187 188 189 190 191 192 193 194 195 196 197 198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237 238 239 240 241 242 243 244 245 246 247 248 249 250 251 252 253 254 255 256 257 258 259 260 261 262 263 264 265 266 267 268 269 270 271 272 273 274 275 276 277 278 279 280 281 282 283 284 285 286 287 288 289 290 291 292 293 294 295 296 297 298 299 300 301 302 303 304 305 306 307 308 309 310 311 312 313 314 315 316 317 318 319 320 321 322 323 324 325 326 327 328 329 330 331 332 333 334 335 336 337 338 339 340 341 342 343 344 345 346 347 348 349 350 351 352 353 354 355 356 357 358 359 360 361 362 363 364 365 366 367 368 369 370 371 372 373 374 375 376 377 378 379 380 381 382 383 384 385 386 387 388 389 390 391 392 393 394 395 396 397 398 399 400 401 402 403 404 405 406 407 408 409 410 411 412 413 414 415 416 417 418 419 420 421 422 423 424 425 426 427 428 429 430 431 432 433 434 435 436 437 438 439 440 441 442 443 444 445 446 447 448 449 450 451 452 453 454 455 456 457 458 459 460 461 462 463 464 465 466 467 468 469 470 471 472 473 474 475 476 477 
photo
 
 
photo
 
 
© 2007—2021 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ
Made in ArattaDesign