Փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով։