Աշխատանքային խորհրդակցություն Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: