Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարության ու անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: