Նախագահ Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Թալիշ
Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցելապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր: