Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներխորհրդարանական կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: