Հանդիպում <<Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա>> կազմակերպության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել <<Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: