Հանդիպում Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը: Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով կազմակերպության գործունեությունը հայրենիքում եւ սփյուռքում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: