Հանդիպում ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է ամերիկահայ գործարար Հովիկ Տեր-Աշոտյանին: Քննարկվել են Արցախում մի շարք ներդրումային ծրագրերի առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: