Հանդիպխում <<Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն>> կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է <<Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն>> բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին: Նախագահը <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: