Խորհրդակցություն Մարտունու շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր ծրագրերի պատշաճ եւ ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: