Հանդիպում «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների: Արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբայան հակամարտության կարգավորմանը, կրթության եւ գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարեւորել է նման հանդիպումների եւ քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար: