Հանդիպում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար: