Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխություն Շուշի քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Ասմունքի համահայկական ութերորդ փառատոնի մրցանակաբաշխությանը: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ այն կարեւորելով Արցախի մշակութային կյանքի զարգացման ու ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: