Հանդիպում Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի նախագահ Պեր-Անդերս Բլինդի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) նախագահ Պեր-Անդերս Բլինդի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են մեր հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային եւ անձամբ Պեր-Անդերս Բլինդին ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար՝ ընգծելով, որ միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում այս մարզաձեւի մասսայականացման եւ զարգացման գործում: