Հանդիպում Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ համազգային խնդիրների լուծման գործում: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: