Հանդիպում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին: Քննարկվել են միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը պահանջված է համարել այստեղ նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով բնական գիտությունների զարգացման կարեւորությունը մեր երկրի համար: