Հանդիպում Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության խնդիրներին: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարեւորելով դրական այդ դինամիկայի պահպանումը նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: