Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: