Նախագահը մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Երեւան քաղաքում մասնակցել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանն առաջարկել է <<Հեռուստամարաթոն-2018>>-ի ծրագրում կրկին ներառել խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: Արցախի Հանրապետության Նախագահի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ իրականացվել է մեծ աշխատանք, եւ շարունակելով այդ ծրագիրը կունենանք շոշափելի տնտեսական էֆեկտ: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում: