Խորհրդակցություն Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջերս Մարտունու շրջանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարին զեկուցվել է կատարված աշխատանքների եւ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: Նախագահ Սահակյանը համապատասխան ցուցումներ է տվել մանրակրկիտ քննություն անցկացնելու, կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու եւ նմանատիպ երեւույթները հետագայում բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: