Պատարագ եւ պարգեւատրման արարողություն Գանձասարի վանական համալիրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին: Այնուհետեւ Նախագահը <<Առան՝ միստիկ երկիր>> վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ գծային պրոդյուսերին: Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից: