Շնորհավորական ուղերձ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: