Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ Շուշի քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշիքաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին: Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի եւ Արցախի մի շարք կատարողներ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: