Հանդիպում Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հանդիպում է ունեցել Էռնեկյան խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանի հետ: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան խումբն ակտիվորեն ներգրավված է Արցախի տարբեր ոլորտների զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ կազմակերպության հետ սերտ փոխգործակցությունը կպահպանվի նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: