<<Արցախի մարզիկների միություն>> հասարակական կազմակերպության հիմնադիր ժողով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել <<Արցախի մարզիկների միություն>> հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին։ Նախագահը կարեւորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի եւ ֆիզկուլտուրայի զարգացման գործում։