Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են մեր հանրապետությունում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: