Հանդիպում Ռուսաստանի պարի միության նախագահ Ստանիսլավ Պոպովի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովին: Նախագահը ողջունել է մշակութային հայտնի գործիչների այցելություններն Արցախ՝ կարեւորելով դրանք մեր երկրի մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից: