Հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին եւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: