Նախագահ Սահակյանն այցելել է Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդես
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել Երեւանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Զավեն Սարգսյանի ցուցահանդեսներն Արցախում կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ այս ավանդույթը կպահպանվի նաեւ ապագայում: