Հանդիպում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: