Հանդիպում Ուկրաինայի հայ համայնքի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայի հայ համայնքի պատվիրակությանը՝ Կիեւի համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման եւ զորացման մեջ՝ նշելով, որ մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: