Հանդիպում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ: Երկրի ղեկավարը կարեւորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարեւոր բաղադրամասերից են: