Միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակիչ Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին: Նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել մեր երկրի մշակութային կյանքում: