Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է <<Հայրենասեր ուսանող>> ֆորումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է <<Հայրենասեր ուսանող>> խորագիրը կրող միջբուհական ուսանողական ֆորումի մասնակիցներին: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, անվտանգությանը եւ բանակաշինությանը, արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման նախաձեռնությունների անցկացումն Արցախում՝ հույս հայտնելով, որ դա կկրի պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք: