Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ ներկա գտնվել պաշտպանության բանակի զինծառայողների երեխաների համար այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք: