ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների ընտանիքների բնակարանամուտի հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։