Խորհրդակցություն ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին: Լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: