Հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: