Նախագահը ներկա է գտնվել Մարտունի քաղաքում նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, եւ այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Նախագահ Սահակյանը կարեւորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաեւ նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին: Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: