Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական եւ արեւելյանհատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: