Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: